Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ևս մեկ ծեծկռտուք է տեղի ունեցել
Առնվազն 10 միգրանտ Մոսկվայի Բաումանսկայա փողոցում ծեծկռտուք է կազմակերպել: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել 35/1 շենքի տարածքում, սեպտեմբերի 27-ի երեկոյան, որին մասնակցել է Կենտրոնական Ասիայից հինգ ներգաղթյալ:
Հակամարտության մասնակիցները չեն օգտագործել այլ առաջկաներ, մինչ ոստիկանների ժամանումը նրանք փախել են տարբեր ուղղություններով: Ծեծկռտուքը ֆիքսել են տեսախցիկները:
«Այս միջադեպին ներգրավվածության ստուգման, ինչպես նաև վկաների և ականատեսների ինքնությունը պարզելու համար Ղրղզստանի , Ուզբեկստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք»,-հայտնել է աղբյուրը:
Նա հավելել է, որ դեպքի փաստով ոստիկանությունը ստուգում է անցկացնում, պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծովակալ Կորնիլովի փողոցում գտնվող Մոսկվայի հանրակացարանում ծեծկռտուքի համար ավելի քան 20 միգրանտ է բերման ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա