Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Խարկովի շրջանում նկատել է օտարերկրյա անօդաչու թռչող սարք
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը(ՈւԱԾ) հայտարարել է երկրի արևելյան հատվածի վրա օտարերկրյա հարձակողական անօդաչու թռչող սարքի թռիչքի մասին: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Խարկովի շրջանում հայտնաբերվել է օտարերկրյա տարբերանշաններով հարվածային անօդաչու թռչող սարք: Անօդաչուն օդով անցում էր կատարում»,-ասվում է գաղտնի ծառայության Facebook-ի հաղորդագրության մեջ:
Տարածաշրջանի բնակիչներին կոչ է արվել համապատասխան ձևով արձագանքել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին:
ՈւԱԾ -ն նաև ուկրաինացիներին խնդրել է զեկուցել նման անօդաչու թռչող սարքերի արձակման մեջ ներգրավված մարդկանց մասին:
Գերատեսչության մեկնաբանության մեջ չի նշվում, թե Մարտական անօդաչուն որ երկրին էր պատկանում և որտեղից է հայտնվել:
Հուլիսի կեսերին Sputnik ռադիոն հաղորդել էր, որ Թուրքիան «Բայրաքթար»-ի առաջին հարվածային անօդաչուներն է հանձնել Ուկրաինային: