Փորձագետը բացատրել է պատվաստումներից և COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջացող հակամարմինների տարբերությունը
ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի և բժշկական պրակտիկայի գլխավոր որ հաստիքային մասնագետ Օքսանա Դրապկինան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում բացատրել է պատվաստումների և COVID-19-ով հիվանդացածների հակամարմինների տարբերությունը: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
«Հիվանդությունից հետո իմունիտետն ավելի ուժեղ է, ավելի լարված է, իմ կարծիքով, այն ավելի լավ է պաշտպանում կրկնակի վարակից: Պատկերացրեք, մի բան է իմունիիտետն այն բանից հետո, երբ ձեր մեջ կենդանի վիրուս է եղել, թափառել է, առաջացրել որոշակի բարդություններ, և այլ բան, երբ վիրուս է ներարկվում, օրինակ՝ միայն S-սպիտակուցի վրա»,-ասել է Դրապկինան:
Նրա խոսքով՝ պատվաստումից հետո հակամարմինների պատասխանը կարող է ավելի թույլ լինել, քան այն բանից հետո, երբ անձը կորոնավիրուսով է հիվանդացել: Միևնույն ժամանակ, Դրապկինան նշել է, որ պատվաստումը օգնում է չհիվանդանալ COVID-19-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները