Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը ` «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում։ Օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:
Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով, Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ:
«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:
Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Այսօր կանցկացվի Հայաստանի Երգի պետական թատրոնի համերգը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները