«Հրապարակ». Լրագրողների աշխատանքը բարդացնելուց հետո, որոշել են արգելել պատգամավորներին ԱԺ նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել և լուսաբանել դահլիճի դեբոշները, և այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
ՔՊ-ն ներքին քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Սակայն ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի, առանց այն էլ իշխանությունը չի մարսում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, և Ալեն Սիմոնյանն օրերս խոստացավ լուծել օթյակի հարցն ու լրագրողներին այնտեղից այլևս չհեռացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: