Միջուկային թեմայի վերաբերյալ Բայդենի և Թրամփի վարչակազմերի մոտեցումների միջև Իրանում տարբերություն չեն հայտնաբերել
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խոմենեին շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «անամոթաբար է վարվել» միջուկային բանակցությունների ժամանակ, և որ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմն այս հարցում չի տարբերվում Դոնալդ Թրամփի օրոք եղած վարչակազմից: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Միջուկային հիմնախնդիրը չպետք է ազդի դիվանագիտության վրա: Նրանք դուրս եկան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այնպես էին խոսում, կարծես Իրանն էր դուրս էր եկել դրանից: Նրանք ծաղրեցին բանակցությունները: Եվրոպացիները նույնպես վարվում էին ԱՄՆ -ի նման»,-ասվում է Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ ներկայիս կառավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդից: Նրանք պահանջում են նույնը, ինչ Թրամփը: ԱՄՆ արտաքին քաղաքականության վարագույրների հետևում կանգնած է գիշատիչ գայլը, որը երբեմն վերածվում է խորամանկ աղվեսի: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը դրա վառ օրինակն է»,-հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Բայդենը նախորդ օրն ասել էր, որ ԱՄՆ-ն կդիմի Իրանի միջուկային խնդրի լուծման այլ մեթոդների, եթե դիվանագիտությունը չաշխատի: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվում են ապահովել, որ Իրանը «երբեք միջուկային զենք չստանա»:
Ավելի վաղ հայտնի դարձավ ՄԱԳԱՏԷ-ի դեռ չհրապարակված զեկույցի մասին, ըստ որի՝ Իրանը արագացրել է բարձր հարստացված ուրանի արտադրությունը Նաթանզի հարստացուցիչ գործարանում: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանն այս գործընթացում օգտագործել է հարստացման ցենտրիֆուգների երկու համալիր, և ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր:
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Իրանը ապրիլի կեսերից սկսել է մինչև 60 տոկոս ուրանի հարստացումը:
Միացյալ Նահանգները, Թրամփի նախագահության օրոք, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) ից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ: Ի պատասխան՝ Իրանը դադարել է կատարել համաձայնագրի պայմանները:
Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրեցին բանակցությունների վեց փուլ՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն: Բանակցությունները ներկայումս դադարել են, և իրանցի պաշտոնյաները նշում էին, որ Թեհրանը պատրաստ կլինի շարունակել բանակցությունները օգոստոսի սկզբին Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսիի երդմնակալությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:
Օգոստոսի 5-ին երդմնակալության արարողությանը Ռաիսին ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների և կաջակցի դիվանագիտական նախաձեռնություններին՝ պայմանով, որ ԱՄՆ-ն չեղյալ հայտարարի իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա