Ադրբեջանում համարում են՝ ՀՀ-ում այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը.Աբրահամյան
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։
Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը։
Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը ստեղծված իրադրության պայմաններում, օրինակ՝ սադրանքներ է հրահրում Ազգային ժողովում, բռնության ալիք ծավալում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, խրախուսում ադրբեջանական գործողությունները և հասարակությանը նախապատրաստում նոր տարածքային կորուստների»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ժամկետային զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը ճանապարհը փակելով՝ միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական. Տիգրան Աբրահամյան