29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է
Հայաստանում օգոստոսի 28-ին կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 329 մարդ, գրանցվել է մահվան 11 դեպք:
ԱՆ տվյալներով, օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4823-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1152 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5975 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
- 26.08.2021. Կորոնավիրուսի 683 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
- 25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 24.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան