Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Արեգակի վրա գրանցվել է ուժեղ բռնկումների նոր շարք
- Ադրբեջանական ԶՈւ-ն նշանառու ինտենսիվ կրակել է Կութի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ
- Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա, մինչև ե՞րբ կարող ենք դիմանալ. Կութի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան