Հասարակություն 14:18 29/08/2021 Հայաստան

Գևորգ Ջավախյան. «Կյանք տվիր կյանքի հանուն»

Արցունքոտ աչքեր, հուզմունքից կիսատ մնացած խոսքեր, հատուկենտ ծափեր ու հաճախ լսվող՝ ափսոս, հազար ափսոս։

Օգոստոսի  28-ին Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 56 հասցեում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված 44- օրյա պատերազմի հերոս Գևորգ Գրիգորի Ջավախյանի հիշատակին, բացվեց  հերոսի անունով պուրակ, հուշաղբյուր և խաչքար։

«Այս այգին, հուշաքարը պետք է մեզ, մեր ապագա սերունդներին այստեղով անցնելուց, այգում նստելուց հիշեն՝  Գևորգի և նրա սերնդակից տղաների շնորհիվ մենք ապրում ենք, մենք հայրենիք ունենք։ Այո, մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,- այգու, խաչքարի բացմանն ասաց Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդան։

Օրը պատահական չէր ընտրված. հենց այդ օրը լրացավ Գևորգի մահվան 10 ամիսը...

Երեկոյի ընթացքում հիշեցին բոլորի կողմից սիրված Գևի չարաճճիությունները, հումորները, նրա հաջողությունները, մարդիկ լսում էին, հուզվում ու նորից ափսոս ասում... նրա կյանքն անավարտ մնաց։

Միջոցառման ժամանակ պատմում են.

«Գևորգը նստում է երթուղային, պտտվում ու հետևի նստածին ասում՝ կներեք, որ մեջքով եմ նստած»

Մի պահ միջոցառմանը ներկա բոլորի դեպքին ժպիտ երևաց, որը սակայն վայրկյանների ընթացքում կրկին վերածվեց արցունքի։

Գևորգը եղել է բակի ու դպրոցի ամենագեղեցիկ տղան։

Դպրոցական ընկերների հուշերից ևս պատմեցին.

Երբ ուշացած ներս է մտնում դասասենյակ ու պետք է ուսուցիչը բարկանա նրա վրա, միանգամից ասում է՝ «Ընկեր Սարգսյան, ո՞վ է դասարանի ամենասիրուն տղան»։ Բոլորը բարձրաձայն ասում են՝ «Իհարկե, դու ես»։

Սիրուն տղա, լուսավոր տղա, կապուտաչյա տղա... Արդեն՝ հերոս։

Նշենք, որ վերջերս կայացել է Գևորգին նվիրված «Լուսավոր տղա» երգի ու տեսահոլովակի պրեմիերան՝ Արամ MP3-ի կատարմամբ։ Երգի հեղինակը Ռաֆֆի Ալթունյանն է։

Միջոցառման վերջում հնչեց «Լուսավոր տղա»-ն... Լուսավոր տղա՝ բոլորի հիշողության մեջ Գևորգն այդպես կմնա։ Նա միշտ ներկա կլինի՝ նույն բակում, նույն դպրոցում, Ջավախյանների, ընկերների  ու ծանոթների կյանքում։ Արդեն նաև անծանոթների։

Հուշ-երեկոյին ներկա էին զոհված զինծառայողների մայրերը՝ իրենց որդիների նկարները ձեռքներին։ Մի ողջ սերունդ, որն արդեն չկա։ Բայց նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեզ՝ կյանք տվին կյանքի հանուն։

Բոլորն են դա հասկանում, նրանց ծնողներն են դա հասկանում, սակայն շատ բարդ է հասկանալ, համակերպվել, որ իրենց զավակներն այլևս իրենց հետ չեն։ Այդ ամենը «դաջված» է նրանց դեմքին։

Սևազգեստ մայրեր՝ վերնաշապիկներին՝ որդիների նկարները։ Կարծես այդպես մշտապես զգում են նրանց ներկայությունը, մշտապես որդիների հետ են։

«Մենք երբեք չպետք է մոռանանք այդ լուսավոր տղաներին, որոնք հանուն մեզ զոհվեցին։ Այսօր ձեր զավակները միասին են։ Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց անմոռաց կմնա Գևորգի և նրա ընկերների սխրանքը»,- ասաց Սեդան՝ դիմելով իր և զոհված զինծառայողների մայրերին:

Գևորգն այս տարվա մայիսին 3-ին նոր կդառնար 20 տարեկան։ Բանակ գնալուց մեկ օր առաջ ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել՝ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»:

Այսօր նա շատ բարձր է, նրա անունը հերոսների շարքում է։

Գևորգը բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։

2020 թվականի սեպտեմբերի 27։ Շատ ընտանիքների համար կյանքի դաժանագույն օրը։  Պատերազմ...

Գևորգը վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, մորը խոստացել էր, որ առավոտյան կզանգի, սակայն զանգ այդպես էլ չեն ստացել։

Հոկտեմբերի 25-ին Գևորգի քրոջը՝ Սեդային զանգել է ծանոթներից մեկն ու ասել, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխում են Երևան։ Գևորգը նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին վիրավորվել էր:

Տարբեր հիվանդանոցներում փնտրելուց  հետո ի վերջո տղային գտնում են։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով քույր չի ճանաչում եղբորը, իսկ մայրն անմիջապես ճանաչում է որդուն։ Սակայն Գևորգի կյանքը փրկել չի հաջողվել։ Հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:

Ծնողները որդու զոհվելուց հետո են իմանում, որ տանկիստների գումարտակn իրականացրել է հատուկ գործողություններ։ Տանկի նշանառու օպերատոր Գևորգը մարտի դաշտում հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 20-ից հետո նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցրել տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չի լինում։ Տանկի կողքին կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ Հարվածից հետո զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}