Ալիև. Իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս՝ ղարաբաղյան հակամարտությունը երբեք խաղաղ լուծում չէր ստանա
Հետպատերազմյան շրջանը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով: Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Interfax.az-ը։
«Ինչպես գիտեք, բանակցային գործընթացը տևեց գրեթե 30 տարի, բայց ոչ մի արդյունք չտվեց: Իրադարձությունների ներկայիս ընթացքը, ղարաբաղյան երկրորդ պատերազմի շրջանը և միջազգային ուժերի գործողությունները ցույց տվեց, որ այս հարցը երբեք լուծում չէր գտնի բանակցությունների միջոցով»,- ասել է Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:
«Մենք բոլորովին այլ կարծիք ունեինք, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասացի, որ եթե հարցը խաղաղ լուծում չստանա, մենք ռազմական ճանապարհով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին