ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Վաշինգտոնում օգոստոսի 31-ից հետաձգվել է սեպտեմբերի 1-ին: Այդ մասին է վկայում ամերիկացի առաջնորդի՝ կիրակի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած ժամանակացույցը: Այս մասին գրում է Tass-ը։
Նշվում է, որ չորեքշաբթի օրը Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը: Ինչպես նշվում է փաստաթղթում, «այցը կհաստատի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև «էներգետիկ անվտանգության» ոլորտում երկրների միջև «սերտ համագործակցություն»: Բացի այդ, ընդգծվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է «կոռուպցիայի դեմ պայքարում նախագահ Զելենսկու ջանքերին» և բարեփոխումների իրականացմանը:
Ի սկզբանե նախատեսված էր, որ Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը օգոստոսի 30 -ին:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է բովանդակալից և արդյունավետ հանդիպում: Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասաց, որ հանդիպումը օգոստոսի 30-ից հետաձգվել է օգոստոսի 31-ին՝ կապված Ուկրաինայի ղեկավարի՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրի ընդլայնման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան