Բայդենը մոլորվել է այն բանից հետո, երբ ընդհատել Է Աֆղանստանի մասին զրույցը
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը, ով հրաժարվել է մեկնաբանել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ցանկացել է արագ թաքնվել լրագրողներից, սակայն դա նրան չի հաջողվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունում՝ Լուիզիանայում մոլեգնող «Իդա» փոթորկի պատճառով: Ելույթից հետո ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի պլանավորում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հետագայում բացառություն է արել «Bloomberg News»- ի թղթակցի համար:
Բայց երբ Բայդենը հասկացել է, որ խոսքը Աֆղանստանի մասին է, նա կտրուկ ավարտել է խոսակցությունը, ափով հարվածել ամբիոնին և ուղևորվել դեպի ելքը: Քաղաքական գործիչը գնացել է սխալ ուղղությամբ և որոշ ժամանակ մնացել խորհրդակցությունների սենյակում:
Բայդենը հաճախ հայտնվում է ծիծաղելի իրավիճակներում: Օրինակ, անցյալ շաբաթ Ամերիկայի նախագահը բռնվել է քնած վիճակում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետի հետ բանակցությունների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին