Երաշտի պատճառով Բրազիլիան կարող է հոսանքազրկվել
Երկարատև երաշտի պատճառով վտանգված է Բրազիլիայում էներգիայի մատակարարումները: Ուժեղ շոգը հանգեցրել է հիդրոէլեկտրակայանների աշխատանքի խափանումների, որոնք կարող են երկիրը թողնել առանց էլեկտրականության։ mk.ru-ի հաղորդմամբ՝ գրում է Bloomberg- ը:
Էլեկտրաէներգիայի անջատումներից և ջրամբարներում ավելի շատ ջուր խնայելու համար Բրազիլիայի նախագահը բնակիչներին հորդորել է խեամիտ սպառել էլեկտրաէներգիա: Նախագահը խնդրել է անհարկի չվառել լույսը և ոչ հաճախ օգտագործել էլեկտրական տեխնիկա:
Բրազիլիայի նախագահը նշել է, որ շատ հիդրոէլեկտրակայաններում ջրի մակարդակը սահմանագծին է: Եթե ջրի ճգնաժամը շարունակվի, նրանք կդադարեն աշխատել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ բրազիլացիները ստիպված կլինեն էներգիա խնայել մինչև նոյեմբեր:
Բրազիլիան ջրի օգնությամբ ծածկում է իր էլեկտրաէներգիայի կարիքների ավելի քան 60 տոկոսը։ Երաշտը ստիպել է երկրի իշխանություններին ավելացնել բնական գազից և դիզվառելիքից ավելի թանկ և վնասակար էներգիայի արտադրությունը, որն էլ իր հերթին հանգեցրել է գնաճի տարեկան աճի մինչև 9 տոկոսի։