Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են
Թուրքիայում՝ Դերսիմի ևս երկու շրջանում անտառային հրդեհների նոր օջախներ են բռնկվել։ Իսկ Բինգյոլի Յայլադերե շրջանում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել։ Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը։
Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակվող հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ, ինչից հետո հրդեհը մասնակիորեն վերահսկողության տակ է առնվել։ Բայց միաժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան ժամերին հրդեհաշիջման աշխատանքները հարկադրաբար դադարեցվել են, իսկ քամին էլ ավելի է բորբոքել հրդեհը։
Բինգյոլի Յայլադերե շրջանի Չըքան և Սարըթոսուն գյուղերի մերձակայքում բռնկված անտառային հրդեհները նաև քամու ազդեցությամբ արագությամբ տարածվելով հասել են բնակավայրեր՝ վնասելով նաև էլեկտրական լարերը։ Բինգյոլի ՏԻՄ մարմինների տեղեկացմամբ՝ առայժմ հաջողվել է վերահսկողության տակ առնել միայն Չըքան գյուղում բռնկված հրդեհը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա