Լիոնել Մեսսին իր նորամուտը նշեց Պարի Սեն-Ժերմենի կազմում
Լիոնել Մեսսին իր առաջին հանդիպումն անցկացրեց նոր ակումբի՝ Պարի Սեն-Ժերմենի հետ: Այս մասին գրում է Euronews-ը։
Երկրպագուների ծափահարությունների ներքո արգենտինացին «Ռեյմսի» հետ կայացած հանդիպմանը 66-րդ րոպեին փոխարինեց «Բարսելոնայի» իր երբեմնի խաղընկեր Նեյմարին:
Մեսսին հուլիսին Ամերիկայի գավաթը նվաճելուց հետո առաջին անգամ էր խաղադաշտում:
Կիրակնօրյա հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ փարիզեցիների: Կիլիան Մբապեն դարձավ դուբլի հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան