Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ՝ բացատրություն տալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին պատգամավորները։
Նրանք ՀՔԾ են հրավիրվել՝ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում։
Օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը նրան դիմել էր «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանել էր՝ «արա»-ն դու ես։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտից հեռացել էր պարզաբանման համար, ինչի ժամանակ էլ քպական պատգամավորը հարվածել է ոտքով։ Այդ ընթացքում մոտեցել են նաև իշխանական մյուս պատգամավորները, որոնք հարվածներ են հասցրել Հակոբյանին, ապա ծեծկռտուք է սկսվել մյուս պատգամավորների միջև։ Վիճաբանության հետևանքով վնասվածքներ են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Իշխան Սաղաթելյանը. Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- BBC. Փաշինյանին «ստախոս պոպուլիստ» անվանելու համար իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր Վահե Հակոբյանի վրա
- Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները