Կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն. Ռոբերտ Հայրապետյան
իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտնում է, որ օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։
Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:
Օգոստոսի 30-ից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»,- գրել է Ռոբերտ Հայրապետյանը։