«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:
Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:
Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան