Ֆրանսիան խոստանում է օգնել Իրաքի վերականգնմանը
Փարիզը կօգնի վերականգնել Մոսուլը և Իրաքն ամբողջությամբ: Նման խոստում է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի այցելել է իրաքյան քաղաք, որը «Իսլամական պետություն» խմբավորման հենակետն էր: Ջհադիստներն այնտեղից վտարվել էին 2017 թվականին կառավարական բանակի և միջազգային կոալիցիայի զորքերի կողմից: Այս մասին գրում է Euronews-ը։
Մարտական գործողությունների արդյունքում մեծ վնասներ կրած Ան-Նուրի մզկիթում վերականգնողական աշխատանքներ տեսնելուց հետո Մակրոնն ասել է. «Մենք, միջազգային հանրությունը, այստեղ կարևոր դեր ենք խաղում: Ահա թե ինչն է ընկած ահաբեկչության դեմ պայքարի հիմքում: Այն, ինչի մասին ես խոսում եմ, նույնիսկ ավելի կարևոր է, քան զորք ուղարկելը: Խոսքը ինքնիշխան պետությանը, բարի կամքի տեր կանանց ու տղամարդկանց, հասարակության կողքին լինելն է, որոնք ճանաչում են այս տարածաշրջանը և օգնել նրանց գործել։ Մենք պատրաստվում ենք որոշ դպրոցներ վերաբացել 2020 թվականի հունվարին արևելքի դպրոցների համար ստեղծված հիմնադրամի շնորհիվ: Մենք կօգնենք դպրոցների վերակառուցմանը, նաև եկեղեցիների և մզկիթների: Եվ մենք կուղեկցենք բոլոր համայնքներին իրենց աշխատանքում»:
Նույն օրը Ֆրանսիայի նախագահն այցելել է նաև Մոսուլի քրիստոնեական համայնքներ՝ կոչ անելով միավորվել և աշխատել միասին: Փարիզն ավանդաբար աջակցություն է հայտնում Արևելքի քրիստոնյաներին և Հյուսիսային Իրաքի տարբեր ազգային փոքրամասնություններին:
Էմանուել Մակրոնը այս երկիր կատարած այցն ավարտել է քուրդ պաշտոնյաների հետ հանդիպմամբ: Նրան ընդունել է Իրաքյան Քրդստանի ղեկավարը: Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել քուրդ մարտիկներին, ովքեր ջիհադիստների դեմ պայքարում առաջնագծում էին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները