Ուկրաինուհին փախել է հիվանդանոցից գանգուղեղային վիրահատությունից անմիջապես հետո
Լվովում մի կին հիվանդանոցից փախել է գանգուղեղային (Տերեպանացիա) վիրահատությունից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Facebook-ում հայտնել է Լվովի մարզի պարեկային ոստիկանությունը:
Կնոջը պատահաբար հայտնաբերել է մարտավարական-օպերատիվ արձագանքման ստորաբաժանման աշխատակիցը: Կինը փողոցով քայլում էր միայն շապիկով և վիրակապված գլխով:
Ոստիկանը շտապ ահազանգել է շտապօգնության ծառայություն: Պարզվել է, որ կինը գանգուղեղային վիրահատություն է տարել, իսկ դուստրը փնտրում էր նրան: Մինչ ոստիկան Սուխարևը և հիվանդը սպասում էին շտապօգնությանը, անցորդները նրա համար բերել էին մաքուր հագուստ:
«Շնորհակալություն ենք հայտնում պարեկին և բոլոր ներգրավվածներին օգնության համար»,- գրել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Տերեպանացիան» վիրահատություն է, որի ընթացքում գանգի մեջ անցք է փորվում` ուղեղի հատվածում վիրահատություն անելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները