Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61 ամյակի կապակցությամբ:
Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում` վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը:
Պատիվ ունեմ պարոն Նախագահ»: