Աթենքում ոստիկանությունը արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով ցրել է պարտադիր պատվաստման դեմ ցույցը
Աթենքում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել COVID-19-ի պարտադիր պատվաստումների դեմ ցույցի ժամանակ: Այս մասին գրում է Euronews-ը։
Հունաստանում սեպտեմբերի 1-ից պատվաստումը պարտադիր է դառնում բուժաշխատողների համար:
Պատվաստումների դեմ ակցիային մասնակցել է ավելի քան 7 հազար մարդ, շատերը՝ «Մենք դեմ չենք պատվաստանյութերին, մենք դեմ ենք ֆաշիզմին» պաստառներով: Մոտ 50 մարդ բերման է ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում