Արցախում սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է
Օգոստոսի 28-ին Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել:
Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրգործը փոխանցվել է ՔԿ
- Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցու հեռախոսում լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնաբերել
- Մարտակերտում տուն մտած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է
- Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան