Մարուքյան․ Ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․
«Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։
Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։
Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։ Սպասենք զարգացումներին»։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ վճռով արձանագրվել էր, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան