Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում. Աբրահամյան
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում։
Ես չգիտեմ, թե իր ներկայիս դերի մեջ սեփական, թե այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնհայտ է, որ բանակի մարտունակության կամ հեղինակության վերականգնումը չպետք է սկսել նախարարի ուռճացված կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որևէ ձևով չի օգնում։
Ու սա այն դեպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։
Էլ չեմ խոսում այն մասին, որ ՊՆ-ն նույն օրվա լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիվ փոխհրաձգության, Արցախի Թաղավարդում հայ զինծառայողի վիրավորման մասին, իսկ պաշտպանության նախարարը «ուժեղ տղա» ոճի մեջ տեսանյութեր է տեղադրում՝ տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։
Ես որպես կանոն բովանդակային եմ արձագանքում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանության նախարարի վարքագիծը ցավոք ստիպում է վերջինիս հիշեցնել, որ «մկաններ պետք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց և անհրաժեշտ հարվածներ հասցնելուց, բանակի մարտունակության վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։
Բոլոր մյուս դեպքերում դրսևորվող վարքագիծն անընկալելի է և ոչ մի տեղ չտանող»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում համարում են՝ ՀՀ-ում այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը.Աբրահամյան
- Ադրբեջանը ճանապարհը փակելով՝ միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական նոր լկտիությունների ռիսկը սահմանային տարբեր հատվածներում ոչ միայն պահպանվում է, այլ աճի դինամիկա է դրսևորում. Տիգրան Աբրահամյան
- Վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու. Աբրահամյան
- Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով