Տ. Մուկուչյան. Քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել. «Ժամանակ»
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ մի խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասել է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենքը բացառություն է անում:
«Որպեսզի ձեր համար ավելի պարզ լինի, հետևյալ տեսանկյունից խնդրին նայեք. Օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին ևս իր լիազորություններն է իրականացնում: Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասել է Մուկուչյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում