Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝ ստեղծելով Գինու ուղին
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախորդ շաբաթ այցելել է Տրինիտի Կանյոն Այգիներ, որն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներից է: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակը։
Նշվում է, որ ծրագրի աջակցությամբ Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝ ստեղծելով Գինու ուղին։
«Գինու ուղին գրավիչ ճամփորդություն կարող է լինել այն զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ուսումնասիրել գինեգործության հնագույն ավանդույթները և ծանոթանալ Հայաստանի մարզերի հարուստ և բազմազան մշակույթին:
Դեսպան Թրեյսին Տրինիտիի համասեփականատերեր Հովակիմ Սաղաթելյանի և Վահե Բալուլյանի հետ քննարկեց համայնքային զբոսաշրջության, գինեգործության և գյուղատնտեսության ներուժը` խթանելու տարածաշրջանային տնտեսական զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։