Ադրբեջանն առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ շատ ավելի լայն բնույթի սադրանքներ, ագրեսիա կարող է տեղի ունենալ»,- ասուլիսում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նա ընդգծեց` Հայաստանի իշխանություններն իրավիճակին համահունչ գործողություններ որևէ ձևով չեն արել, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին այս իշխանությունը պատշաճ չի արձագանքում:
«Կամ այս իշխանությունը խորապես չի գիտակցում դրա ռիսկերն ու սպառնալիքները, կամ գիտակցում է, ունի որոշակի վերլուծությունները, որոնք տրվում են տարբեր կառույցների կողմից, սակայն պատշաճ լուծումներ, թշնամու վտանգավորության չեզոքացմանն ուղղված գործողություններ չեն իրականացվում»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Ըստ փորձագետ պատգամավորի, Ադրբեջանը չի սահմանափակվելու ոչ պատերազմի արդյունքներով, ոչ մայիսի 12-ի ներխուժման արդյունքներով, առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու:
«Իշխանության գլխավոր կարգախոսը դարձել է անպատասխանատվությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև մանրամասներ ներկայացրեց վերջես Սյունիք կատարած այցից:
«Ես Սյունիք մեկնեցի այն ժամանակ, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ թշնամու կողմից փակվել էին: Գնացի շրջանցիկ ճանապարհով, որտեղով առիթ ունեցել էի մի քանի անգամ երթևեկել:
Իրականում շինարարական աշխատանքներ, որոնք այսօր ընթանում են այդ ճանապարհին, ինչի մասին խոսում են իշխանությունները, շատ ավելի շուտ պետք է սկսված լինեին: Պետք է գնահատված լինեին ադրբեջանական զորքերի կողմից հիմնական ճանապարհն ինչ-որ ձևով բլոկ անելու ռիսկերը, բայց դրանք կամ չէին արվել կամ հետևողականորեն դրան չէին արձագանքել ու ճանապարհի շինարարությունը, եթե չեմ սխալվում, ակտիվ փուլ է մտել երկու ամիս առաջ»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Նա նշեց, որ այս պահին այդ ճանապարհին երթևեկությունը մի փոքր այլ ձևով է կազմակերպվում:
«Գորիսից Որոտան չհասած՝ պատերազմից հետո ադրբեջանական ուղեկալ կար, հիմա այդ հատվածում երեք հատ բետոնե արգելապատնեշներ են դրված՝ հենց մայրուղու մեջտեղում:
Շուռնուխից դեպքի Դավիթ Բեկ իջնող ճանապարհահատվածին ևս նախկինում ադրբեջանական ուղեկալ կար, ճանապարհից մոտ 20-25 մետրի վրա էր տեղակայված, այդ հատվածում էլ բետոնե արգելապաշտներ են տեղակայված: Այդ հատվածում արդեն մեքենաները պետք է դանդաղ երթևեկեն:
Կարծում եմ՝ ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղու՝ Շուշիի երկու մուտքերի հատվածներում ադրբեջանական կողմը կահավորել է տեխնիկական միջոցներով, իմ տեղեկություններով, համապատասխան տեսադիտարկման համակարգեր են, նույնականացնում են մեքենայում գտնվողին անձին, այս պարագայում Գորիս-Կապան երկու ճանապարահահատվածին որևէ նոր ստուգում չի արվում ադրբեջանական զինծառայողների կողմից, բայց արագությունը փոքրացնելու և այդ հատվածում անհրաժեշտ տեխնիկական միջոցների պարագայում նույնականացման հնարավորություն կա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում. Աբրահամյան
- Ադրբեջանում համարում են՝ ՀՀ-ում այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը.Աբրահամյան
- Ադրբեջանը ճանապարհը փակելով՝ միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական նոր լկտիությունների ռիսկը սահմանային տարբեր հատվածներում ոչ միայն պահպանվում է, այլ աճի դինամիկա է դրսևորում. Տիգրան Աբրահամյան
- Վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու. Աբրահամյան
- Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով
- Տիգրան Աբրահամյան. Սրանց ամեն խոստում ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում
- Մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով. Աբրահամյան
- Աղազարյանի ելույթն ահագին խինդ ու ծիծաղ ապահովեց. Տիգրան Աբրահամյան
- Պատերազմին մեր ունեցած զոհերի թվի հետ կապված ճշտումներ արեք ու հրապարակեք. Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Էս կենդանության դրսևորման համար եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն․ Տիգրան Աբրահամյան