ԱՄՆ-ի հարավում փոթորկի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել «Իդա» փոթորկի պատճառով, որը կիրակի օրը հարվածել է՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգին: «Ինտերֆաքս»-ը ներկայացնում է «PowerOutrage.US» ծառայության տվյալների, որը վերահսկում է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի անջատումները:
Առավոտյան ժամը 8:20-ի դրությամբ Լուիզիանայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1,002,184 մարդ, ևս 43,016 մարդ հոսանքազրկվել է հարևան Միսիսիպի նահանգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իդա» փոթորիկը լիովին հոսանքազերծել էր Լուիզիանայի ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Նոր Օռլեանը:
Կիրակի առավոտյան Լուիզիանա նահանգում 4-րդ կարգի «Իդա» փոթորիկ է գրանցվել: Այժմ նա թուլացել է հինգերորդ կարգից իջնելով երկրորդ կարգի և շարունակում է շարժվել դեպի նահանգի կենտորն: Այն ժամանակ, երբ փոթորիկը հասավ նահանգի սահման, քամու արագությունը հասնում էր ժամում 150 մղոնի (ավելի քան 240 կմ/ժ):
Իդան հարվածեց Լուիզիանային մեկ այլ աղետաբեր փոթորկի՝ «Կատրինայի» 16-րդ տարելիցին, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 1800 մարդ: