Ադրբեջանցի փորձագետ. Ղարաբաղյան երրորդ պատերազմն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2024 կամ 2025թթ․-ներին
Ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Արեֆ Յունեսն ասում է, որ չնայած Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պարտության արդյունքում ղարաբաղյան պատերազմն ավարտվեց, մեծ է հավանականությունը, որ 2024 թվականին կամ 2025-ին կբռնկվի ղարաբաղյան երրորդ պատերազմը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Osmanqızı TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Յունեսն ասել է. «Շատ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան երրորդ պատերազմը կարող է տեղի ունենալ 2024 և 2025 թվականներին: Որովհետեւ, ռուս խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղարաբաղում կավարտվի հինգ տարի անց: Սակայն ռուսները հստակ ասում են, որ եկել են տարածաշրջան՝ երկար մնալու համար: Հետևաբար, նրանց արդարացում է պետք: Այդ արդարացումներից մեկը կլինի պատերազմը, որը կարող է բռնկվել դիվերսիայի հետևանքով»:
Արեֆ Յունեսը համարում է, որ ռուսական նոր զինատեսակներով Հայաստանի և իսրայելական և թուրքական զենքերով Ադրբեջանի զինումը ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստությունն է և կանխատեսում է, որ Ռուսաստանը չեզոք չի մնա հաջորդ ղարաբաղյան պատերազմում և կպատժի Ադրբեջանին ու հաղթաանակը կլինի Հայաստանինը»:
Նա նշում է. «Զարգացումները գնում են հօգուտ հայկական կողմի: Հայկական բանակը վերազինվում է: Եվ մինչ Ադրբեջանի Հանրապետությունը գումար է վճարում Իսրայելին, Թուրքիային և Ռուսաստանին՝ իր բանակը զինելու համար, հայկական բանակն իրականում զենք է ստանում առանց վճարելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան