30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
Հայաստանում օգոստոսի 29-ին կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 373 հիվանդ, գրանցվել է մահվան 7 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1152 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5982 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է
- 28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
- 26.08.2021. Կորոնավիրուսի 683 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
- 25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի