Անգլիայում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքը
Մոտ ժամանակներս Անգլիայում արգելք կմտցվի մեկանգամյա օգտագործման պլաստմասե դանակների, պոլիստիրոլից պատրաստված ափսեների և բաժակների վրա: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով կառավարության ծրագիրը:
«Պլաստիկի դեմ պատերազմի» հաջորդ քայլը պետք է նպաստի համաշխարհային օվկիանոսներում թափոնների և պլաստիկի քանակի նվազեցմանը:
Մեծ Բրիտանիայի մնացած մասերում՝ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, նույնպես հայտարարվել է նմանատիպ արգելք մտցնելու նպատակի մասին: ԵՄ-ն համապատասխան սահմանափակումներ է մտցրել հուլիսին:
Աշնանը նոր քաղաքականության վերաբերյալ քննարկումներ կսկսվեն, մինչդեռ իշխանությունները չեն բացառում, որ այլ իրեր նույնպես կարող են արգելվել:
Յուրաքանչյուր անգլիացի միջին հաշվով տարեկան օգտագործում է 18 հատ մեկանգամյա օգտագործման ափսե և 37 պլաստմասե սպասքի հավաքաշու:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան