Հայաստանում կարձանագրվի տնտեսության զարգացում, որը աննկատ կարող է մնալ հասարակության համար. Արամ Սաֆարյան
«Այն 4-5% աճը, որը կունենա Ռուսաստանի տնտեսությունը և Ղազախստանի տնտեսությունը 2021 թվականին, լիուլի բավական է նրա համար, որպեսզի կոնցետրացնելով մեր հնարավորությունները, փնտրելով և գտնելով համագործակցության, փոխգործակցության, կոոպերացիայի նոր հնարավորություններ, կարողանանք ավելի առաջանցիկ տեմպերով առաջ տանել մեր տնտեսական զարգացումը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» խորագրով հետազոտութունը:
Նրա խոսքով՝ այն փորձագիտական ակումբի 7-րդ զեկույցն է, որն 2015 թվականից սկսած արվում է 6 ամիսը մեկ:
Բանախոսը հայտնեց՝ ռուս տնտեսագետները և փորձագետները կանխատեսում են, որ ԵԱՏՄ շուկաներում առկա է մի դրական վիճակ, երբ Ռուսասատնը և Ղազախստանը դուրս են եկել կայուն աճի զարգացման ուղի:
Սաֆարյանի խոսքով՝ սպասումներն ավելի մեծ են 2021 թվականին, բաց փոքր են 2022 թվականի համար:
Նա պնդեց, որ ԵԱՏՄ-ում խոշոր տնտեսությունների այդ փոփոխությունն արագ իրենց վրա կզգան ԵԱՏՄ փոքր տնտեսությունները՝ Հայաստանը և Ղրղզըստանը:
Նկատելով, որ համաճարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով հանրապետությունում արձանագրել էր 8 % հետընթաց՝ Սաֆարյանը նշեց, որ վերականգնողական աճի էական տեմպեր է արձանագրվել 2021 թվականի առաջին կիսամյակում, սակայն միայն տարվա վերջում, տվյալներն ամփոփելուց հետո, նոր հնարավոր կլինի ասել, թե այդ աճն ինչքանով է էական եղել Հայաստանի տնտեսության համար և զգալի՝ հասարակությանը:
Նրա խոսքով՝ շատ բան է կախված լինելու զարգացման խնդիրների շուրջ բիզնեսին և հասարակությանը համախմբելու կառավարության կարողությունից:
Տեղեկացնելով որ միջազգային կազմակերպությունները Հայաստանի համար կանխատեսում են 4.5 -5% զարգացման ցուցանիշ, իսկ արժեզրկման մոտավոր չափը նույնպես 4.5 % է լինելու՝ Արամ Սաֆարյանն ասաց. «Ինչպես հասկանում եք, այդ պայմաններում Հայաստանում կարող է արձանագրվել տնտեսության զարգացում, որը աննկատ կարող է մնալ լայն հասարակական շերտերի համար, իսկ մեզ պետք է լինելու զարգացման այնպիսի տեմպեր, որոնք հասարակությունը զգա»:
Նա հայտարարեց, որ, եթե Հայաստանը ի վիճակի լինի 2023 թվականից սկսած տարեկան 7% աճ ապահովել և այդ տեմպը կարողանա պահպանել 7-8 տարի, ապա ընդամենը 8 տարի հետո միայն նրա համախառն ներքին արդյունքը կկրկնապատկվի և կկարողանա թույլ զարգացածից միջին զարգացում գնացող երկրների խմբից անցնել միջինից բարձր զարգացում ունեցող երկրների խումբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան