Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ
Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ ու չպետք է համակերպվել այս փաստի հետ։ Այս մասին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Կարծում եմ, այնուամենայնիվ, խնդիրները չտեսնելը մեր շահերից չի բխում։ Խոսում են անվտանգության խնդրի մասին՝ բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը լրագրողներին։ Այս պարագայում մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչու է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք իրենց աշխատանքին»,-ասաց Դոյդոյանը։
Դոյդոյանն առաջարկում է երկու առանձին կամ միասնական առաջարկներ անել՝ որպես քայլ երկխոսության ԱԺ ղեկավարությանը, որպեսզի չդիտվի որ «պատրաստ չենք որևէ բարեփոխման, այլ միայն պահանջում ենք ամեն ինչ մնա այսպես, քանի որ մեզ հարմար է աշխատել»։ Դ
ոյդոյանը երկու խնդիր առանձնացրեց, առաջինը՝ լրագրողական էթիկայի վարքականոնին հավատարիմ լինելն է, հաջորդը մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակման հարցն է։
«Պրակտիկայում այսպես էլ կա, որևէ խմբագիր, բնականաբար, առանց մասնագիտական ստաժի լրագրողի չի ուղարկում այստեղ»,-ասաց Դոյդոյանը, հավելելով, որ սա պետք է ամրագրվի ինչ-որ կերպ։
Դոյդոյանի խոսքերով, պահանջներում պետք է լինել անհողդողդ, լրագրողները կատարել են իրենց աշխատանքը ԱԺ ողջ տարածքում ու այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով ու սրանից որևէ քայլ չպետք է նահանջ լինի։
Շուշան Դոյդոյանն առաջարկեց քննարկումից գնալ կոնկրետ թղթով։
«Առանց կոնկրետ առաջարկների այստեղից գնալը ես համարում եմ ժամանակի անիմաստ կորուստ»,-ասաց Դոյդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի խմբագրի պատասխանը ԱԺ-ում լրագրողների իրավունքների մասին քննարկմանը
- Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները