Լուկաշենկոն քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը ՌԴ և Տաջիկստանի նախագահների հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր առավոտյան հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ու Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին գրում է БелТА-ն։
Հիմնական թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն է:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունն հայտնել է, որ խորհրդակցություններ են անցկացվել այն հարցերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են Դուշանբեում ՀԱՊԿ նիստին, նաև Աֆղանստանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան