Գրականության և արվեստի թանգարանում կկայանա Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը
Սեպտեմբերի 3-ին ժամը 16։00-ին, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում կկայանա հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը, որին կհաջորդի Լ․ Քոշյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության բացում և համերգ։
Թանգարանից հայտնում են, որ կհնչեն կատարումներ Լուսիկ Քոշյանի երգացանկից: Երգերը կկատարեն սիրված երգչուհիներ Եվա Եգանյանը, Անահիտ Շահբազյանը, Սիպիլը, Լիդա Առաքելյանը։
Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները