Ճապոնիա ուղարկված Moderna-ի ևս մեկ խմբաքանակում «օտար նյութերի խառնուրդ» է հայտնաբերվել
Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի Նահա քաղաքում տեղակայված պատվաստման կետի բժիշկները «օտար նյութերի խառնուրդ» են հայտնաբերել ամերիկյան Moderna ընկերության հակակորանվիրուսային պատվաստանյութի ևս մեկ խմբաքանակում: Այս մասին գրում է «kommersant.ru»-ն։
Մասնագետների խոսքով՝ սև խառնուրդի հետքերը հայտնաբերվել են մեկ սրվակում և երկու ներարկիչում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ նման խառնուրդ դեղամիջոցի խմբաքանակում հայտնաբերվել էր օգոստոսի 26-ին: Օտար մասնիկներ էին հայտնաբերվել 39 սրվակում: Այդ խմբաքանակի պատվաստանյութերը բաշխվել են պատվաստման 863 կենտրոնում: Խմբաքանակում խառնուրդի հայտնաբերումից հետո երկրում կասեցվել էր 1.63 մլն չափաբաժնի օգտագործումը:
Ներկայում Moderna-ից բացի Ճապոնիայում կիրառվում են նաև AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը: Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր բացահայտվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.4 մլն դեպք, մահացել է ավելի քան 15 հազարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները