Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը վերացվեց
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները:
Մինչ բողոքների քննությանն անցնելը, դատավորը հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։
Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը չառարկեց միջնորդությանը:
Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց՝ Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի սահմահատումների արգելքը, այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանն ավարտել է դատախազության միջնորդության քննարկումը
- Ո՞ւմ համար են մեղադրողները նենգափոխում մեր ներկայացրած առարկությունները. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան