Նիդեռլանդներում կատուն 52 օր առանց սննդի է անցկացրել
Նիդեռլանդներում կատուն ավելի քան 50 օր անցկացրել է առանց սննդի, ինչի պատճառովստիպված թուղթ է կերել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հյուծված կատուն հայտնաբերվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Շիդամ քաղաքում:
Կենդանին փակված է եղել տանը, հուլիսից,որին լքել են տերերը: Տունը մնացել է առանց հսկողության, քանի դեռ այն չեն գնել նոր սեփականատերերը:
Անասնաբուժական շտապ օգնության աշխատակիցները կատվին տարել են կենդանիների կացարան: Կենդանու արտաթորանքը վերլուծելով՝ պարզվել է, որ կատուն թուղթ է կերել: Ինչ վերաբերում է ծարավը հագեցնելուն, ապա ենթադրվում է, որ կատուն ջուր է խմել ծորակի արտահոսքից:
Այս պահին Ֆին մականունը ստացած կատուն ապաքինվում է, բայց դեռ իրեն զգուշավոր ու ամաչկոտ է պահում: Ընկերությունը միջոցներ է հավաքել նրա հետագա բուժման համար: Ոստիկանությունը փնտրում է տան նախկին տիրոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները