Շոյգու. Ռուսաստանը կմեծացնի գերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը
Ռուսաստանն աշխատանքներ է տանում իր գերձայնային հրթիռների արագության, հեռահարության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
«Հեռանկարում նախատեսում ենք մեծացնել գերձայնային զենքի հեռահարությունը: Խոսքը արագության մեծացման մասին է, եթե խոսենք նույն գերձայնայինի մասին, ապա դա նաև ճշգրտության բարելավում է, իհարկե, կրիչների համապատասխանեցում զենքի նոր տեսակներին»,- ասել է նախարարը։
Մասնավորեցնելով տարբեր կրիչների հարմարեցումը հրթիռներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գերձայնային հրթիռների մեկ արձակման համակարգ տեխնիկայի ողջ շարքի համար:
Շոյգուն հիշեցրել է, որ ներկա պահին ՌԴ Զինված ուժերի սպառազինման կազմում արդեն գործում են «Կինժալ» գերձայնային հրթիռները, որոնք տեղադրվում են ՄիԳ-31Կ կործանիչների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն չի բացառել Աֆղանստանից զինյալների ներթափանցումը ՀԱՊԿ երկրներ
- Շոյգու.Ռուսաստանի դեմ աշխատանք է տարվում դրսից
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա