Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները
Կանոնավոր մարտական պատրաստության դասընթացի շրջանակներում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հնարավոր խախտումները կանխելու և Բերձորի միջանցքի դիտակետերի անվտանգությունն ապահովելու սցենարով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ վարժանքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ, տեղակայման վայրից դուրս գալու, BTR-82A զրահափոխադրիչի մեջ տեղավորվելու, պայմանական ներխուժողին արգելափակելու և նշված բնագծում մանևվրելու ուղղությամբ՝ օգտագործելով տեղանքի գաղտնի խութերը, ինչպես նաև իմիտացիոն միջոցների օգտագործմամբ կանխելու դիտակետի վրա հնարավոր հարձակման դեպքում խաղաղապահներին գործողությունները:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքի առանձնահատկությունը դիտորդական կետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հայտնաբերման առաջադրանքների կատարումն էր՝ փակ կապի ուղիներով տեղեկատվության փոխանցումը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կետին:
«Դիտորդական կետի անձնակազմը միջոցներ է մշակել մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Գործողություններ են մշակվել կրակակետեր գրավելու, տեխնիկայի քողի ներքո դիրքերից առաջ շարժվելու համար: Նաև անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման դեպքում հակաօդային դիտակետի դիտորդն աշխատել է ներածական գործողություններ վրա: Միջոցներ են փորձարկվել խրամատային պայթուցիչների միջոցով դրանց երկարացման ուղղությամբ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Վորոբիևը:
Ըստ հաղորդագրության՝ դասընթացն ավարտվել է զինծառայողների գործնական գործողությունների և դիտակետի մարտական պատրաստվածությունը պահպանելու համար առաջադրանքների մշակման համապարփակ վարժանքով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի
- Ռուս խաղաղապահները Արցախում պարբերաբար իրականացնում են մարտական պատրաստության գործողություններ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան