Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության համար պայքար է, և` գոյատևման:
Գլխավոր Ոստիկանի նահանջի պայմաններում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, մոտավորապես այն, ինչը եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ գլխավոր գերտերության բացակայության պայմաններում լիդերության պայքարը գնում էր տարբեր գերտերությունների միջև, որի ընթացքում մ կողմը պետք է պարտություն կրեր, և` կրեց, որից հետո Պոտսդամի կոնֆերանսի ժաանակ գծվեց նոր խաղի կանոնները:
Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կարևոր հարցերից էր պատերազմի համար կարևոր հումքի ու զորքերի տեղաշարժերի համար անհրաժեշտ կոմունիկացիաների համար պայքարը:
Հայաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ռազմական տեսանկյունից: Բնականաբար, պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք: Կարևոր է հասկանալ, թե հիմնական խաղացողները ինչ խնդիրներ են լուծում ու ապագա բախման ժամանակ ինչ ռազմական ստրատեգիա են իրականացնելու, իսկ հիմա դիրքավորումների ժամանակն է»:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջը կատարվել է, Փաշինյանը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան դեկտեմբերին է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան