Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում
Օգոստոսի 29-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 17 670 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 780 948, իսկ լիարժեք պատվաստված է 383 454 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք, ապաքինվել է 5 929 հիվանդ, մահացել՝ 78 վարակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները