Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդեցին վերացնել գրավը կամ վերանայել չափը
Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավը չեղարկելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացրեց:
Նա ասաց, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:
Պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել` զգալիորեն նվազում են այն կասկածները, որոնցով նախկինում ընտրվել էր խափանման միջոցը և գրավի չափը:
«Սկսած 2021 թվականի մայիսի 6-ից՝ պարոն Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պահպանելը, գրավի չափը անփոփոխ թողելը չեն ծառայում Քրեական դատավարության օրենսգրքի համապատասախա հոդվածի նախատեսված նպատակներին, Ռոբերտ Քոչարյանը կրում է իր իրավունքների և իր ազատությունների ոչ համաչափ սահմանափակումից բխող բարոյական և նյութական լուրջ վնասներ:
Վերաքննիչ դատարանին խնդրում եմ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում վերանայել, նվազեցնել գրավի չափը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 միլիոնի դրամ գրավի դիմաց:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը 10:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը վերացվեց
- Վերաքննիչ դատարանն ավարտել է դատախազության միջնորդության քննարկումը
- Ո՞ւմ համար են մեղադրողները նենգափոխում մեր ներկայացրած առարկությունները. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան