Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է. Արթուր Վանեցյան
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում, եթե փորձում են խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում»,- Սևանի ափին՝ խարույկի շուրջ «Հայրենիք»-ի ճամբարականների հետ հանդիպման ժամանակ ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշում է՝ մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասենք՝ դե լավ, թուրքերը թող գան ու մտնեն մեր երկիր:
«Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է. իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, իրենք ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք»,- ասում է Արթուր Վանեցյանը:
Նա հիշեցնում է՝ մի առիթով ասել է, որ թուրքական յաթաղանը 21-րդ դարում փոխարինվել է թուրքական բայրաքթարով:
Արթուր Վանեցյանը նշում է, որ այս իշխանություններն իրենց անփորձության, ապաշնորհության պատճառով Հայաստանին բերեցին ու հասցրեցին պատերազմի:
«Հիմա շատ հարցեր են առաջանում՝ Նիկոլ Փաշինանը դա մտածվա՞ծ է արել, դավաճանական ծրագիր է իրականացրե՞լ, թե՞ անհասկանալով, չգիտակցելով է արել:
Անկեղծ ասած, ինձ համար այդքան էլ մեծ չէ տարբերությունը, որովհետև գիտակցելով է դա արել, թե անգիտակից, ամեն դեպքում ունենք այն հետևանքը, որ ունենք՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, այսօր մեր երկրում չլուծված անվտանգային խնդիրներ:
Սևանի ափին նստած ենք, մի քանի կիլոմետեր այն կողմ ադրբեջանական զորքը մեր տարածքում է: Ցավքո սրտի, այս իշխանությունները չեն կարողանում դուրս շպրտել դրանց:
Սահմանը եկել ու հասել է հիմա այստեղ»,- ասում է ԱԱԾ նախկին տնօրենը:
Արթուր Վանեցյանի խոսքով, իշխանությունը ոչ թե վայելք է, մեքենաներ են, առանձնատներ են, աշխատասենակներ են, իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, պետք է կարողանալ կրել այդ պատասախանատվությունը, հասկանալ:
Արթուր Վանեցյանը դիմելով երիտասարդներին՝ ասում է. «Մենք պետք է լավ ապրենք, վատ ապրելու իրավունք չունենք: Մարդ պետք է միշտ ձգտի լավ ապրելուն: Իշխանությունները փորձեցին մարդկանց համոզել, որ հարուստ լինելը վատ է, եթե մարդ հարուստ է, ուրմեն հանցագործ է, բայց պետք չէ մեղավորներ ման գալ: Պետք է աշխատել, աշխատել, աշխատել, դնել նպատակ ու գնալ առաջ: Եթե ունես նպատակ ու գնում ես առաջ՝ հաստատ նպատակդ իրագործելու ես:
Ես 16-17 տարեկանում նպատակ ունեի՝ դառնալ գեներալ, հիմա մեկ այլ նպատակ ունեմ, որին էլի հասնելու եմ, բայց բոլորով: Նպատակս մեկն է՝ ունենալ ուժեղ, լավ Հայաստան, քաղաքացիներ, որոնց խաբել անհնարին է:
Պետք է լավ սովորեք: Լավ սովորելն ամենակարևորն գործն է, որ պետք է անեք: Այսօր դուք այլ գործ չունեք, բայց մի մոռացեք նաև բակում խաղալ, ընկերություն անել, շփվել, սիրահարվել:
Ամենակարաևորը խորհուրդս է՝ բարի լինել, եթե դիմացինը ստոր է, սրիկա է խաբում է, մի չարացեք: Միշտ պետք է երազանք ունենալ:
Եթե կարողանանք ձևավորել համընդհանուր ազգային երազանք, գաղափար, այդ գաղափարի շուրջ միշտ հավաքվելու ենք: Մեր խնդիրն է գտնել այդ գաղափարը, երազանքը, ինչի շուրջ համախմբենք:
Մենք պարտավոր ենք ապրել ու ապրեցնենք մեզ հետ ողջ հայ ազգին, որովհետև դուք եք այն երիտասարդները, այն մարդիկ, որոնք մեր երկիրը ծաղկեցնելու և շենացնելու են»:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի գրունտային ճանապարհները, որ մեր երկրով երթևեկե՞նք. Վանեցյան
- Աժ-ում Վազգեն Սարգսյանն ուղղակի և անուղղակի մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ. Վանեցյան
- Կրկին ասում եմ՝ կանգ առեք. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
- «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքում է ԱԺ նիստերի դահլիճը. Վանեցյան
- Վանեցյանն այցելել է «Երիտասարդության ուժը» միջոցառման մասնակիցներին
- Արթուր Վանեցյան. Այս խորհրդարանում հնարավոր չէ խոսել կառուցողական աշխատանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում