Թուրքիայում կին բանտարկյալները պատժվել են քրդերեն երգելու համար
Թուրքիայում՝ Էլազըղի կանանց փակ բանտում 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը,վկայակոչելով պատժված բանտարկյալների շարքում գտնվող «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստր՝ Սաբիհա Թեմիզքանին։
9 կին բանտարկյալների նկատմամբ քրդերեն երգելու հիմքով կարգապահական հետաքննություն է սկսվել։
Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ Լեյլա Գյուվենից զատ, պատժվածների շարքում են եղել նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Դիարբեքիրի նահանգային կառույցի համանախագահ Հուլյա Ալյոքմենը, «Ճնշվածների սոցիալիստական կուսակցության» փոխնախագահ Ֆաթհիյե Օք Չիչեքը։
Հետաքննության շրջանակում կազմված արձանագրությունում նշվել է, որ բանտարկյալները երգեր են կատարել «անհասկանալի մի լեզվով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները