ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը
Քաբուլի օդանավակայանում երկուշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ահաբեկչական խմբավորմանը։
Հիշեցնենք, որ հարձակման մասին հայտնի էր դարձել երեկ առավոտյան: ԶԼՄ-ները հայտնել են, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը 5 հրթիռ են որսացել: Արկերից մեկն ընկել է օդանավակայանի տարածքում:
Օդանավակայանում հզոր պայթյուն էր որոտացել հինգշաբթի, որի հետևանքով 170 մարդ էր զոհվել, հազարավորները՝ վիրավորվել: Անցյալ ահաբեկչությունը ևս ստանձնել էր ԻՊ-ը, որից հետո ԱՄՆ օդուժն ավիահարված էր հասցրել Աֆղանստանում՝ ԻՊ-ի ներկայացուցչության ղեկավարին վերացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին