Հայաստանը Եվրամիության համաճարակաբանական առումով անվտանգ երկրների ցանկում է
ԵՄ խորհուրդը նախօրեին՝ օգոստոսի 30-ին, թարմացրել է կորոնավիրուսային համաճարակաբանական առումով անվտանգ երկրների ցանկը։ Մասնավորապես, ցուցակից հանվել են Իսրայելը, Կոսովոն, Լիբանանը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ինչպես նշված է խորհրդի հանձնարարականում, այս ցուցակը կշարունակի պարբերաբար վերանայվել և, ըստ դեպքերի, թարմացվել:
Նշվում է, որ ելնելով հանձնարարականում նշված չափանիշներից և պայմաններից՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից անդամ երկրները պետք է աստիճանաբար վերացնեն արտաքին սահմաններում ճանապարհորդության սահմանափակումները հետևյալ երրորդ երկրների բնակիչների համար.
Ալբանիա
Հայաստան
Ավստրալիա
Ադրբեջան
Բոսնիա և Հերցեգովինա
Բրունեյ Դարուսալամ
Կանադա
Ճապոնիա
Հորդանան
Նոր Զելանդիա
Կատար
Մոլդովայի Հանրապետություն
Սաուդյան Արաբիա
Սերբիա
Սինգապուր
Հարավային Կորեա
Ուկրաինա։
Չինաստանը ենթակա է փոխադարձության հիմքով հաստատման։