Հնդկաստանը նշել է մահացու անհայտ հիվանդության նախնական պատճառը
Անհայտ հիվանդությունը, որը վերջերս Հնդկաստանում գրեթե 70 մարդու մահվան պատճառ է դարձել, կարող է լինել մոծակների միջոցով փոխանցվող դենգե հիվանդությունը: Այս կարծիքին են Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով India TV-ին:
Շրջանի առողջապահության գլխավոր քարտուղարի տեղակալ Ամիթ Մոհան Պրասադը ասել է, որ պետական մարմիններն արդեն ստացել են համապատասխան ծանուցումներ:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդների մեծ մասի մոտ նկատվել է բարձր ջերմություն, ջրազրկում և արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում: Այլ հիվանդների դեպքում բժիշկները գրանցել են ուժեղ միգրեն, մկանային ցավ, սրտխառնոց և ավշային հանգույցների այտուցվածություն:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ գործնականում չկա վտանգ, որ Հնդկաստանում գրանցված անհայտ տենդը տարածվի Ռուսաստանում:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում վերջին շաբաթվա ընթացքում անհայտ հիվանդությունից մահացել է 68 մարդ, որոնցից 40 -ը երեխաներ են:
Ըստ տեղական իշխանությունների՝ բարձր խոնավության և բարձր ջերմաստիճանի պատճառով տուժած տարածքները իդեալական վայր են դարձել վարակիչ հիվանդության տարածման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները